Հայաստանի հավաքականը առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը, չնայած ոչ մի հանդիպում չի անցկացրել, սակայն առաջադիմել է 7 հորիզոնականով և այժմ 116-րդն է:

Աշխարհի 2018թ. որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ղազախստանը բարձրացել է 125-րդ հորիզոնական, Մոնտենեգրոն մնացել է 84-րդ տեղում, Դանիան՝ 40-րդում, Լեհաստանը 31-րդն է, Ռումիանիան 16-րդը:

Աղյուսակի առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջատարը նախկինի նման Բելգիան է, որին հետևում են Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան և Չիլին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ