Հայաստանի ազգային հավաքականը հաղթում է երիտասարդականին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվել է  Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև ստուգողական հանդիպումը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

Երկու թիմերի կազմերում էլ խաղացել են բացառապես Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Թիմերն անցկացրել են 3 խաղակես՝ 25-ական րոպեով: Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 2:1 հաշվով:

Գոլերը՝ 1:0 Զավեն Բադոյան 18՛, 1։1 Ղուկաս Պողոսյան 20՛, 2։1 Կամո Հովհաննիսյան 49՛

Ազգային հավաքական

12. Գոռ Մանուկյան 5.Նորայր Գրիգորյան 3. Վարազդատ Հարոյան 17. Արտակ Եդիգարյան 2. Սերգեյ Ավագիմյան 21. Դավիթ Մանոյան 10. Դավիթ Հակոբյան 11. Տիգրան Բարսեղյան 23. Բենիկ Հովհաննիսյան 8. Զավեն Բադոյան Միհրան Մանասյան

Գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան

Երիտասարդական հավաքական

1. Անատոլի Այվազով 6. Արմեն Մանուչարյան 4. Արամ Շահնազարյան 16. Ռոբերտ Հակոբյան 2. Սերոբ
Գրիգորյան 3. Գևորգ Խուլոյան 17. Սարգիս Շահինյան 18.Ալիկ Առաքելյան 10. Ղուկաս Պողոսյան 8. Պետրոս Ավետիսյան 5. Հակոբ Հակոբյան 20. Ռազմիկ Հակոբյան

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ