Հայաստանը կմասնակցի Ֆուտբոլը Բարեկամության Համար ծրագրին

ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016 Երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերության կողմից, որպես«Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս:

 ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը:ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի գործարկումն իրականացել է նրա համաշխարհային դեսպանի՝ լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի հովանու ներքո: Ծրագրի գլխավոր արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Ծրագրի գլխավոր միջոցառումը ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ  Երեխաների միջազգային ծրագրի ֆորումն է, որը միավորելու է աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12-14 տարեկան երեխաներին:

ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ-2016  Երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը տեղի կունենա 2016 թ. մայիսի 26-ից 29-ը Միլանում: Ի թիվս 32 երկրների՝ Հայաստանը, ի դեմս ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի/Ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան թիմերից մեկի, ևս կմասնակցի ծրագրին: 

ՀՖՖ պաշտոնական կայք

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ