Համաշխարհային մտավոր խաղերում Գաբրիել Սարգսյանն արագ շախմատում 10-րդն է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ Գաբերիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Լիլիթ Մկրտչյանը շարունակում են ելույթները Համաշխարհային մտավոր խաղերում, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կայծակնային շախմատում 30 տուրերի արդյունքում Գաբրիել Սարգսյանը հավաքած 12,5 միավորով 12-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսիսյանը 11,5 միավորով՝ 14-րդն է: Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 9,5 միավորով 15-րդ տեղում է: Կայծակնային շախմատի պարտիաները խաղացվել են փետրվարի 28-ին, 29-ին և մարտի 1-ին:

Համաշխարհային մտավոր խաղերում մարտի 1-ին գրոսմայստերներն ուժերն են չափել արդեն արագ շախմատում: Գաբրիել Սարգսյանը 7 տուրերից հետո հավաքելով 3,5 միավոր 10-րդն է, իսկ Մովսիսյանը՝ 1,5 միավորով՝ 16-րդը: Լիլիթ Մկրտչյանը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Չինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերում մարտի 2-ին կկայանա արդեն բասկյան շախմատի մրցաշարը (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով պարտիաներ, շվեյցարական մրցակարգ, 5 տուր):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ