Գյունդոգանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը մտադիր է ամռանը փոխել ակումբային գրանցումը։

Գերմանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի գրանդ ակումբներ, որոնց թվում են «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Արսենալը», սակայն ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» ու աշխատել Խոսեպ Գվարդիոլայի հետ, հայտնում է Daily Mail-ը։

Դեռևս նախորդ ամիս «Բորուսիան» ստիպված էր հերքել այն տեղեկությունը, որ անգլիական ակումբի հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել։ Ամեն դեպքում, Գյունդոգանի պայմանագիրը գործում է մինչև 2017 թվականը, ու «Բորուսիան» պետք է մտածի հետագա քայլերի մասին՝ կամ երկարաձգել պայմանագրի ժամկետը, կամ շահավետ գնով վաճառել նրա տրանսֆերը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ