Գվարդիոլան մտադիր է իր նոր թիմ հրավիրել «Բորուսիայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթիի» ապագա գլխավոր մարզիչ  Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդոգանին,- հաղորդում է Bild-ը:

Իսպանացի մասնագետը մտադիր է խնդրել ակումբի ղեկավարությանը աշխատել Գունդոգանի տրանսֆերի շուրջ: Ավելի վաղ նշվել էր, որ Գվարդիոլան Ամստերդամում հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնոմ և քննարկել առաջիկա տրանսֆերները:

Ավելացնենք, որ վերջերս Գունդոգանը հայտարարել էր,  որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը դորտմունդցիների հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ