Գվարդիոլան արդեն որոշել է, թե որ ֆուտբոլիստները կտեղափոխվեն «Մանչեսթեր Սիթի»

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Մյունխենի «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանից սկսած աշխատելու է «Մՙանչեսթեր Սիթիում»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 45-ամյա իսպանացին մտադիր է թիմ հրավիրել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային և «Էվերտոնի» պաշտպան Ջոն Սթոունսին:

«Սիթին» պատրաստ է 80 մլն ֆունտ վճարել ֆրանսիացու տեղափոխության համար, իսկ անգլիացու համար  ՝ 50 մլն:

Ավելի վաղ նշվել էր, որ անգլիական գրանդը մտադիր է Գվարդիոլային տրամադրել 150 մլն ֆունտ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ