Գվարդիոլա. «Եթե չհաղթենք Դորտմունդում, ապա չեմպիոնության համար պայքարը կշարունակվի»

Մյունխենյան ակումբը շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը,բայց  նրանք դեռ չեն ապահովել իրենց ոսկե մեդալները: «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ դեռ վաղ է խոսել չեմպիոնության մասին: Իսպանացի մասնագետը նշել է, որ եթե նրանք չկարողանան հաղթել Դորտմունդում, ապա չեմպիոնության համար պայքարը կշարունակվի:

«Մենք «Բորուսիային» գերազանցում ենք 8 միավորով, որը հիանալի արդյունք է, բայց մեզ պետք է նաև հաղթել առաջիկա տուրում, հակառակ դեպքում չեմպիոնության հարցը դեռ կասկածի տակ կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Նշենք, որ հանդիպումը տեղիկունենա մարտի 5-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ