Գվարդիոլա. «Բորուսիա»-«Բավարիա» խաղը գովազդ է ողջ գերմանական ֆուտբոլի համար»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման մասին:

«Ես այդ հանդիպմանը շատ եմ սպասում: Դորտմունդում հիանալի մթնոլորտ է: Այդ թիմերի դիմակայությունը լավագույններից է Եվրոպայում: Հենց այդպիսի խաղերի համար են դառնում ֆուտբոլիստ: Մեր նպատակն է՝ խաղալ  և հաղթել: Հուսով եմ, որ խաղը  կլինի տպավորիչ, այն գովազդ է ողջ գերմանական ֆուտբոլի համար»,-ասել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք՝ «Բորուսիա»- «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին՝ 21:30-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ