«Գուանչժոու Էվերգրանդեն» ՝ աշխարհի ամենաթանկարժեք ակումբ

Ինչպես հայտնում է Xinhuanet-ը, «Գուանչժոու Էվերգրանդեն» դարձել է աշխարհի ամեթանկարժեք ակումը ՝ գերազանցելով «Ռեալին» և «Մանչեսեթեր Յունայթեդին»:

Չինական ակումբը, ով վերջին տարիներին համարվում է ասիական ֆուտբոլի առաջատար, կարողացել է վաճառել իր ակցիաների կեսը NEEQ-ին ռեկորդային գումարի դիմաց: Դրանից հետո նրա շուկայական գինը հասել է մոտ  3մլրդ դոլարի: Մադրիդի «Ռեալի» արժեքը 2015թ. վերջին կազմում էր 2,95 մլրդ, իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդինը» ՝ 2,9 մլրդ դոլար:

«Գուանչժոու Էվերգրանդեն» համարվում է Չինաստանի և Ասիայի ամենատիտղոսավոր ակումբներից մեկը: Փետրվար ամսին նրանք 42 մլն եվրոյի դիմաց գնեցին Ջեքսոն Մարտինեսին, իսկ ահա թիմը մարզում է Լուիշ Ֆելիպե Սկոլարին, ով 2002թ. Բրազիլիայի հավաքականի հետ նվաճել էր աշխարհի գավաթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ