Ֆուտբոլի կանոններում 94 փոփոխություն է կատարվել

Մարտի 4-ին տեղի է ունեցել ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը, որի ժամանակ ընդունվել են ֆուտբոլի կանոնների միանգամից 94 փոփոխություններ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Սա ամենամասշտաբային փոփոխություններն են ֆուտբոլում վերջին 130 տարիներին:

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է նաև, որ փոփոխությունները ողջամիտ են և հիմնված են խաղի՝ ժամանակակից պայմաններին հարմարեցնելու պահանջի հետ: Փոփոխությունների ամբողջական ցանկը կհրապարակվի շուտով, սակայն արդեն այժմ հայտնի են մի քանի մանրամասներ: Օրինակ՝ խաղի մեկնարկին գնդակը դաշտի կենտրոնից խաղարկելիս հնարավոր կլինի այն ուղարկել ցանկացած ուղղությամբ, այլ ոչ թե միայն առաջ, ինչպես նաև վնասվածք ստացած ֆուտբոլիստն այլևս պարտավոր չի լինի դուրս գալ խաղադաշտից՝ օգնություն ստանալու համար:

Մի շարք փոփոխություններ էլ փորձարկվելու են՝ դրանց արդյունավետությունը գնահատելու համար: Մասնավորապես՝ դա վերաբերում է մրցավարների կողմից տեսակրկնությունների օգտագործմանը, լրացուցիչ ժամանակ խաղալու դեպքում 4-րդ փոխարինման կատարմանը, ինչպես նաև տուգանային հրապարակում խախտման դեպքում եռակի պատժի դադարեցմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ