Ֆրանչեսկո Տոտի. «Ընդամենը մեկ բանի համար եմ ափսոսում»

«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից հետո հայտարարել է, որ շատ է ափսոսում այն բանի համար, որ այդպես էլ չի կարողացել իր կարիերայի ընթացքում հանդես գալ «արքայական» ակումբի կազմում:

Երեկ  Ֆրանչեսկո Տոտին փոխարինման դուրս եկավ, ինչին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը արձագանքեց հոտնկայս ծափահարություններով:

«Դա ուղղակի ֆանտաստիկ ընդունելություն էր: Ապագայում կունենամ հիշողություններ այդ օրվա հետ կապված: Միակ բանը, որի համար շատ եմ ափսոսում, դա այն է, որ այդպես էլ չկարողացա հանդես գալ «Ռեալի» կազմում»,- ասել է Տոտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ