Ֆլորենտինո Պերեսը նոր մարզիչ է գտել «Ռեալի» համար

«Ատլետիկ Բիլբաոյի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հայտնվել է  Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հավանական թեկնածուների շարքում:

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Վալվերդեյին տեսնում է որպես Զինեդին Զիդանին փոխարինող, ով կարծես թե կորցրել է իր վստահությունը վերջին խաղերում:

Բացի այդ Վալվերդեյի պայմանագիրը «Ատլետիկի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ավելացնենք, որ հավակնորդների շարքում է նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ