Ֆլորենտինո Պերեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իր զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է իսպանական Sport-ը:

Ըստ աղբյուրի, այս ամենը կապված է թիմի ոչ կայուն խաղից և երկրպագուների անդադար բողոքներից: Պերեսը մտադիր է ամռանը ժողով հրավիրել և նախագահի պաշտոնը փոխանցել իր ընտրած  մարդուն: Այսինքն Ֆլորենտինոն չի պատրաստվում լիովին հեռանալ «Ռեալից» և մտադիր է շարունակել այնտեղ դեր ունենալ: Նշվում է, որ այս ամենը կախված է նրանից, թե ինչպես «Ռեալը» հանդես կգա ՉԼ-ում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի միակ հույսը դա Չեմպիոնների լիգայի գավաթն է: «Արքայական» ակումբը արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթից, իսկ ահա Լա լիգայում 12 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ