Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել Ա Սերիայի թիմերից մեկը

Մադրիդի «Ռեալի» ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի կազմում 2006 թ. աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն դիտարկվում է որպես «Սասուոլոյի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու թեկնածու։

Թիմի ներկայիս մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի պայմանագրի ժամկետը ավարտվում է մեկ տարուց, ու ակումբի ղեկավարությունը սկսել է նոր մարզչի փնտրտուքները։

Իր մարզչական կարիերայի ընթացքում Կանավարոն հասցրել է աշխատել «Ալ Ահլի» ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնում և գլխավորել է չինական «Հուանժոու Էվերգրանդ» ակումբը։ Իսկ իտալացու վերջին աշխատավայրը Սաուդիան Արաբիայի «Ալ Նասր» թիմն է եղել։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ