ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները տեղափոխվեցին երկրորդ փուլ

Այսօր Ցյուրիխում կայանում էին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները, բայց դրանք մեկ փուլով չավարտվեցին։ Կայանալու է նաև երկրորդ փուլը։

Առաջին փուլի արդյունքներով Ջանի Ինֆանտինոն հավաքել է 88 ձայն, շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան՝ 85 ձայն, Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնը՝ 27 ձայն, Ժերոմ Շամպանը՝ 7 ձայն։

Այսպիսով, թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 2/3-ը կամ ավելի, ինչն անհրաժեշտ պայման էր առաջին փուլով հաղթելու համար։ Երկրորդ փուլում անհրաժեշտ է հավաքել ձայների կեսից ավելին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ