ՖԱՖ-ը հաղորդում է տոմսերի ձեռքբերման հետ կապված խոչընդոտների մասին

Երկրպագուների Առաջին հայկական շարժում – ՖԱՖ ակումբը իր պաշտոնական կայքում հաղորդում է Հայաստան – Բելառուս խաղի տոմսերի ձեռքբերման հարցում առաջ եկած խոչընդոտների մասին: Հիշեցնենք, ՖԱՖ-ը սովորաբար Հայաստանի հավաքականին տնային խաղերում աջակցում է հարավային տրիբունայից:

Ներկայացնում ենք ՖԱՖ-ի հայտարարությունը.

«Արդեն 2-րդ օրն է ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, ՖԱՖ-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաև տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք /կարելի է ստուգել տոմսարկղում/, իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու վաճառքից «հանված են» մի քանի հարյուր տոմս:

Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց` իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը և տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց,որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:

Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին և ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի և հետագա գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ