Ըմբշամարտի համաշխարհային միությունը ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը: Ըմբիշները կկրեն մարզահագուստ, որը կունենա տվյալ երկրի դրոշի գույները: Նախկինում մարզիկները մրցում էին կարմիր և կապույտ մարզահագուստով, այժմ կարմիր և կապույտ գույնները կպահպանվեն միայն գծերի տեսքով` թիկունքի և ոտքերի հատվածում:

Ըստ ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի` այս փոփոխությունը մարզաձևն ավելի դիտարժան կդարձնի: Նոր մարզահագուստները կկիրառվեն Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից սկսած:

ՀԱՕԿ լրատվության բաժին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ