Դորտմունդում Մխիթարյանի խաղին են հետևելու «Յուվենտուսի» դիտորդները

Ինչպես տեղեկացնում է իտալական Tuttosport-ը,  «Յուվենտուսի» գաղտնի դիտորդները մարտի 5-ին ժամանել են Դորտմունդ «Բորուսիա» -«Բավարիա» հանդիպման ժամանակ՝ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Իլկայ Գյունդողանի խաղին հետևելու:

Թուրինյան ակումբի հետաքրքրությունը «Իշամեղուների» երկու կիսապաշտպանների նկատմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ դորտմունդյան ակումբը  ֆուտբոլիստների պայմանագրերը երկարաձգելու առաջարկ դեռ չի արել:

Հիշեցնենք՝  մարտի 5-ին  «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում կհյուրընկալի մյունխենյան «Բավարիային»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ