«Դինամո Կիև» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3. «Քաղաքաբնակները» մեկ ոտքով 1/4-ում են (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Կիևի «Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Առաջին խաղակեսը շատ լավ դասավորվեց «Սիթիի» համար։ Նախ Սերխիո Ագուերոն առաջ մղեց Պելեգրինիի թիմին, իսկ Դավիդ Սիլվային հաջողվեց կրկնապատկել հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Բույալսկին կարողացավ մեկ գոլ խփել, բայց դա ամենն էր, ինչ «Դինամոն» կարողացավ անել այս խաղում։ Իսկ ահա «Սիթին» խաղավերջում ևս մեկ գոլ խփեց։ Աչքի ընկավ Յայա Տուրեն։

«Դինամո Կիև» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։2
Գոլերը՝ 0։1 Ագուերո 15՛, 0։2 Դավիդ Սիլվա 40՛, 1։2 Բույալսկի 59՛, 1։3 Յայա Տուրե 90՛

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ