Դեյվիսի գավաթ. Հայաստանը պարտվեց Իռլանդիային

Այսօր Հայաստանի թենիսի հավաքականը Դեյվիսի գավաթի խաղարկության շրջանակներում հերթական անգամ դուրս եկավ կորտ՝ այս անգամ մրցելով Իռլանդիայի ընտրանու հետ։

Հայ թենիսիստները, ցավոք, անշուք ելույթ ունեցան՝ մրցակցին թույլ տալով հեշտ հաղթանակ տանել։ Բյոմ Թոմսոնը երկու սեթերում 6-2, 6-2 հաշիվներով հաղթեց Սեդրակ Խաչատրյանին։

Մյուս դիմակայությունում Սեմ Բերին պարտության մատնեց Միքայել Ավետիսյանին՝ 6-1, 6-0։

Վաղը հայ թենիսիստները ուժերը կչափեն Ալբանիայի ընտրանու հետ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ