Դելի Ալի. «Միշտ փորձել եմ նմանվել Ջերարդին»

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելի Ալին պատմել է, որ փորձում է նմանվել Անգլիայի հավաքականի նախկին ավագ Սթիվեն Ջերարդին։

«Ջերարդն այն ֆուտբոլիստն է, ումից միշտ օրինակ եմ վերձրել։ Միշտ փորձել եմ նմանվել նրան, նույնիսկ այնքան, որ նույն խաղակոշիկներն եմ կրում, ինչ նա։ Նրա՝ գործին ցուցաբերած մոտեցումը միշտ էլ տարբերվել է, նա ատում է պարտվել։

Հիշում եմ Անգլիայի գավաթի 2006 թվականի խաղարկության եզրափակչում «Վեսթ Հեմին» նրա խփած գնդակը։ Դա կարևորագույն պահ էր շատ բարդ խաղում։

Ես լուսանկարվել եմ նրա հետ, երբ դեռ պատանի էի, բայց երբեք առիթ չի եղել շփվել նրա հետ։ Երևի թե նա միակն է, ում առաջ ոտքերս դողում են»,- ասել է Ալին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ