Դե Խեան չի մասնակցի «Միդտյուլանդի» հետ պատասխան խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ թիմի հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեան չի օգնի թիմին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Միդտյուլանդի» հետ պատասխան հանդիպման ժամանակ։

Իսպանացին ծնկի վնասվածք էր ստացել առաջին հանդիպման նախավարժանքի ժամանակ, ինչի պատճառով չմասնակցեց հանդիպմանը, որն ավարտվեց «Միդտյուլանդի» հաղթանակով՝ 2։1։

Վան Գալը նաև հայտնել է, որ Մարկոս Ռոխոն, ով դեկտեմբերից դաշտ դուրս չէր գալիս, լինելու է պահեստայինների նստարանին, բայց, հավանաբար, կխաղա ոչ ավել, քան 20 րոպե։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ