Դե Բրույնեն վերսկսել է մարզումները

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վերականգնումն ընթանում է բնականոն հունով։ Ֆուտբոլիստը գրեթե ապաքինվել է ծնկի վնասվածքից հետո, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա բելգիացի կիսապաշտպանը, որ հունվարի վերջից դաշտ դուրս չի գալիս, արդեն սկսել է մարզվել գնդակով։ Նա համատեղում է խոտածածկի վրա մարզումները մարզադահլիճում կատարվող վարժությունների հետ։

Դե Բրույնեն հույս ունի, որ կկարողանա մարտի վերջին վերադառնալ խաղադաշտ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ