Բունդեսլիգա. 25-րդ տուր. «Բորուսիա Դորտմունդ» – «Բավարիա»

  • Գերմանիայի առաջնություն. Բունդեսլիգա. 25-րդ տուր
  • «Բորուսիա Դորտմունդ» – «Բավարիա»
  • «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ, Դորտմունդ
  • Գլխավոր մրցավար՝ Տոբիաս Շտիլեր
  • Մարտի 5, ժամը 21:30

Խաղից առաջ

Այս երկու թիմերի միջև հանդիպումները միշտ հետաքրքիր են անկախ նրանից, թե որտեղ են նրանք խաղում կամ նրանց միջև միավորների տարբերությունը մեծ է Բունդեսլիգայում,թե ոչ:  Սակայն «Մայնցի» շնորհիվ այս հանդիպմանը սկսեցին ավելի շատ սպասել Գերմանիայում և ինչու չէ նաև ամբողջ աշխարհում: Ընդամենը 2 օր առաջ «Բավարիան» անակնկալ պարտություն կրեց Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Մայնցից», իսկ միաժամանակ ընթացող «Դարմշտադ» – «Բորուսիա» հանդիպումը ավարտվեց «իշամեղուների» հաղթանակով:

Այնպես ստացվեց, որ այժմ Թոմաս Տուխելի սաները արդեն զիջում են Պեպ Գվարդիոլայի սաներին 5 միավորով և եթե շաբաթը օրը նրանց հաջողվի հաղթել մյունխենցիներին, ապա չեմպիոնության համար պայքարը կարող է նոր փուլ տեղափոխվել: Տվյալ պահին «Բորուսիան» գտնվում է հիանալի մարզավիճակում: 2016թ. դորտմունդցիները դեռ ոչ մի պարտություն չեն կրել: «Իշամեղուների» հարձակման եռյակը շարունակում է փայլել Եվրոպայում: Նրանք իրենց արդյունավետությամբ 2-րդ են հին աշխարհում: Թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա պահին Եվրոպայի ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է:

Ինչ վերաբերվում է  մյունխենյան թիմին, ապա վերջին շրջանում թեթևակի խնդիրներ են նկատվում «Բավարիայում»: Եվ ավելի շատ դա արտահայտվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ խաղի ժամանակ, որտեղ գերմանացիները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն 2 գնդակ բաց թողեցին և անգամ կարող էին պարտվել: «Մայնցի» դեմ խաղը մյունխենցիները ընդհանրապես ձախողեցին ՝ չկարողանալով գտնել իրենց խաղը:

Սպասվում է դիտարժան և գոլառատ հանդիպում: «Բորուսիան» կանի ամեն ինչ հաղթելու համար, քանի որ սա նրանց վերջին հնարավորություններից մեկն է «Բավարիային» հասնելու համար:

Հավանական մեկնարկային կազմեր

«Բորուսիա Դորտմունդ. Բուրկի – Պիշչեկ, Բենդեր, Հումելս, Շմելցեր – Վայգլ, Գունդոգան, Կագավա – Ռոյս, Օբամեյանգ, Մխիթարյան

«Բավարիա». Նոյեր – Կիմիխ, Ալաբա, Բերնատ – Խաբի Ալոնսո, Ռոբեն, Թիագո, Մյուլլեր, Դուգլաս Կոստա, Լեվանդովսկի

Հանդիպումը բաց կթողնեն

«Բորուսիա Դորտմունդ». Սոկրատիս

«Բավարիա». Բադշտուբեր, Բոատենգ, Մարտինես

Հետաքրքիր փաստեր

  • 2016թ. Դորտմունդի «Բորուսիան» դեռ ոչ մի պարտություն չի կրել (9 հաղթանակ և 1 ոչ-ոքի)
  • Դորտմունդի «Բորուսիան» վերջին 7 խաղերում հաղթել է (բոլոր մրցաշարերում)
  • Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերի Օբամեյանգը «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում միջին ամեն խաղում մեկ գոլ է խփում
  • Վերջին անգամ «Բավարիան» «Բորուսիայում» հաղթել է 2015թ. ապրիլին:

Մրցաշարային աղյուսակ

# Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 Բավարիա 24 20 2 2 59 13 +46 62 ՀՈՀՀՀՊ
2 Բորուսիա Դորտմունդ 24 18 3 3 59 25 +34 57 ՀՈՀՀՀՀ

Միմյանց դեմ

Թիմեր Բորուսիա Դորտմունդ Բավարիա
  Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 102 52 50 102 50 52
Հաղթանակ 27 17 10 47 30 17
Ոչ-ոքի 28 18 10 28 10 18
Պարտություն 47 17 30 27 10 17
ԳԽ 131 79 52 189 115 74
ԳԸ 189 74 115 131 52 79
Միավոր 109 69 40 169 100 69

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ