Բուֆոնը բաց չի թողնում Սերիա Ա-ում 746 րոպե

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուջի Բուֆոնը բարելավել է իր անձնական ցուցանիշը Ա Սերիայում: «Ինտերի» դեմ երեկվա խաղը դարձավ 7րդը, որում իտալացի դարպասապահը գնդակ բաց չի թողնում: Այսպիսով, թուրինցիների ավագը անառիկ է պահում սեփական դարպասը 746 րոպե:

Հիշեցնենք՝ Բուֆոնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 26 հանդիպման և բաց թողել 11 գնդակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ