Հայ բռնցքամարտիկները ձեռնունայն են վերադառնում Ստրանջայի մրցաշարից

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի` Ստրանջայի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները վերադարձել են ձեռնունայն, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանի վերջին պատվիրակը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն իր առաջին իսկ մենամարտում պարտվել է Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովին: Ավելի վաղ հայ մյուս բռնքամարտիկները 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվել է  բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ: Մրցավարները հաղթանակ են շնորհել բելառուսցի մարզիկին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ