«Բորուսիա Դորտմունդը» և «Մայնցը» կատակել են թվիթերում

«Բունդեսլիգայի» 24-րդ տուրում «Մայնցը» հյուրընկալվելիս հաղթեց մյունխենցիներին 2-1 հաշվով, որը դարձավ նրանց համար 2-րդ պարտությունը ընթացիկ մրցաշրջանում: Հաղթանակից հետո «Մայնցի» մամուլի քարտուղարությունը ակումբի թվիթերյան էջում դիմել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին.

«Սա Ձեզ, Թոմաս Տուխել»,- գրել է «Մայնցի» մամուլի քարտուղարությունը:

Իր հերթին դորտմունցիները ավելացրել են մի նկար, որտեղ գրված է ՝ «մարտահրավերը ընդունված է»:

Նշենք, որ ընդամենը 2 օրից  «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»: Հաղթանակի դեպքում իշամեղուները կարող են հասցնել միավորների տարբերությունը 2-ի:Բ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ