Բլատերի ու Պլատինիի պատիժը մեղմացվել է

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի ու ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի բողոքարկումները չեն բավարարվել, հայտնում է BBC-ն։ Հիշեցնենք, որ երկու չինովնիկներն էլ հեռացվել էին ֆուտբոլային գործունեությունից 8 տարով։

Նրանք բողոքարկել էին՝ հույս ունենալով, որ պատիժը կչեղարկվի, բայց այդպես չեղավ։ Այնուամենայնիվ, երկուսի պատիժն էլ մեղմացվել է ու դարձել 6 տարի։

Այսպիսի որոշում է կայացրել ՖԻՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն։ Հիմա Բլատերն ու Պլատինին մտադիր են դիմել Լոզանի մարզական արբիտրաժային դատարան։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ