Բեյլը հատուկ մեթոդ է մտածել վնասվածքներից խուսափելու համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հատուկ մեթոդ է մտածել վնասվածքներից խուսափելու համար։ Նա հատուկ ծակում է իր խաղային զուգագուլպաները։

Ինչպես հայտնում է AS-ը՝ հղում կատարելով վնասվածքաբաններին, նման միջոցները դժվար թե օգնեն ֆուտբոլիսիտն վնասվածքից խուսափելու հարցում, պարզապես դա կարող է հոգեբանորեն օգնել ֆուտբոլիստին։

Ժամանակակից զուգագուլպաները պատրաստվում են այնպես, որ թույլ են տալիս օդափոխություն, ինչը իր հերթին նպաստում է վնասվածքի ռիսկի նվազմանը։

Նշենք, որ Բեյլն այս մրցաշրջանում արդեն 6 անգամ մկանային վնասվածք է ստացել։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ