Բերլուսկոնի. «Միլանը» կարող է ամբողջությամբ գնել Բալոտելիի տրանսֆերը»

«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ Մարիո Բալոտելիի տրանսֆերը ամբողջությամբ կգնի ամռանը, եթե ֆուտբոլիստը առաջիկա երեք ամիսների ընթացքում ապացուցիչ, որ լիովին հասունացել է։

«Նա ի ծնե ունի ֆիզիկական ուժ ու տեխնիկա, բայց Մարիոն դեռ պետք է մի փոքր էլ հասունանա, հատկապես արտաֆուտբոլային կյանքում իր պահվածքի հարցում։ Բացի այդ, մենք չէինք կարողանում նրան համոզել դաշտում ճիշտ տեղ զբաղեցնել։ Որպես հարձակվող նա չափից շատ է տեղափոխվում եզրեր, ու եթե սա փոխվի, ինչում մարզիչը վստահեցրել է ինձ, մենք պատրաստ կլինենք ֆինանսական միջոցներ հատկացնել ու նրան պահել մեր թիմում»,- ասել է Բերլուսկոնին 7Gold հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «Լիվերպուլին», ու նա վարձավճարով է խաղում «Միլանում»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ