Բենիտեսը «Նյուքասլի» հետ 3 տարվա պայմանագիր կստորագրի

Մարդիդի «Ռեալի» նախկին մարզիչ  Ռաֆայել Բենիտեսը մոտ է «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուն:

Տեղեկացվում է, որ 55-ամյա մասնագետը ակումբի հետ 3 տարվա պայամանագիր կստորագրի: Բանակցությունները երկար են ընթացել, քանի որ իսպանացին պահանջել է լրացուցիչ վերահսկողություն ակումբին վերաբերող որոշ հարցերում՝ երկարաժամկետ համագործակցության հույսեր ունենալով:

Ինչպես նշում է AS-ը, մոտ ժամանակներս ակումբի ղեկավարությունը կտեղեկացնի Սթիվ Մակլարենի պաշտոնանկության մասին և կհայտնի նոր մարզիչի անունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ