Բելառուս դաշնակահարը համերգ է գրել Տոնի Կրոսի կյանքի մասին

Բելառուս դաշնակահար Յուրի Բլինովը համերգ է գրել «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի կյանքի մասին: 5 մասից բաղկացած համերգը պատմում է գերմանացու կյանքի կարևոր իրադարձությունների մասին՝ սկսած իր մանկությունից մինչև ԱԱ-2014-ում հաղթանակը:

Համերգը կոչվելու է Concerto Krooso` հայտնի երաժշտական Concerto Grosso ոճի նմանությամբ: Համերգի 5 մասերն են՝ «Գրայֆսվալդ»՝ Կրոսի հայրենի քաղաքի մասին, «Հարավի աստղը»՝ նրա «Բավարիայի» կարիերայի մասին, «Առաջ, Մադրիդ»՝ մադրիդյան կարիերայի մասին, «Մունդիալ»՝ աշխարհի 2014թ. առաջնության մասին և «Լեոն»՝ ֆուտբոլիստի որդու մասին:

Համերգի մի հատվածը կարող եք լսել ստորև.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ