«Բայերի» գլխավոր մարզիչը որակազրկվեց

«Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը որակազրկվել է Գերմանիայի առաջնության 5 խաղով, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Բացի այդ մասնագետը պետք է վճարի 20,000 եվրո տուգանք Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:

Շմիդտը հրաժարվել էր լքել խաղադաշտը հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերի կայացրած որոշումից հետո, որի պատճառով գերմանացի մրցավարը որոշեց դադարեցնել հանդիպումը 10 րոպեով: 48-ամյա մասնագետը արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ