«Բարսելոնայի» սկաուտները հետևել են «Ռենի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» սկաուտները հետևում են ֆրանսիական «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեի խաղին։

Կատալոնյան ակումբի սկաուտները ներկա են եղել Ֆրանսիայի առաջնության «Ռեն» – «Նանտ» (4։1) խաղին, որի ժամանակ 18-ամյա Դեմբելեն դարձել է 3 գոլի հեղինակ։

«Բարսելոնան» արդեն մի քանի շաբաթ է, ինչ հետևում է ֆուտբոլիստի խաղին։ Ըստ կատալոնական El Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ կողմերը դեռևս չեն մտել բանակցությունների փուլ։

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ