«Բարսելոնայի» և Մեսիի նոր ռեկորդները և Արաս Օզբիլիսի պահեստայիններին մնալը (տեսանյութ)

Երեկ ավարտվեցին Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի վերջին  3 հանդիպումները: Առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս կարողացավ 5-1 հաշվով ջախջախել «Ռայո Վալեկանոյին», որտեղ վարձավճարով հանդես  է գալիս Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

Օզբիլիստը հայտնվել էր այդ խաղի հայտացուցակում, սակայն հնարավոր է, որ հենց հանդիպման մրցավարի պատճառով Արազըխաղադաշտ դուրս չեկավ: Գլխավոր մրցավարը նախ առաջին խաղակեսում կարմիր ցույց տվեց «Ռայոյի» ֆուտբոլիստին, ապա 2-րդ խաղակեսում ևս մեկ կարմիր քարտ և տանտերերը մնացին 9 հոգով, իսկ Օզբիլիստը այդպես էլ չկարողացավ իր նորամուտը նշել:

Արդյունքում «Բարսելոնան» նոր ռեկորդ սահմանեց և անգամ գերազանցեց «Ռեալի» նախորդ ռեկորդը: Ակումբը չի պարտվում 35 խաղ անընդմեջ: Կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսին իր հաշվին գրանցեց կարիերայի 35-րդ հեթ-տրիկը և այդ ցուցանիշով հասավ «Ռեալի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ