«Բարսելոնան» պատրաստ է Բուսկետսին մեգապայմանագիր առաջարկել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ, տեղեկացնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի հաղորդման՝ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատրաստվում է նրան դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

«Բարսելոնան» նախատեսում է ֆուտբոլիստին տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։ Այսպիսով, նա կվաստակի գրեթե այնքան, որքան Անդրես Ինյեստան, Ժերար Պիկեն ու Լուիս Սուարեսը, սակայն ավելի քիչ, քան Նեյմարն ու Լիոնել Մեսին։

Նշենք, որ նախորդ երեք տարիների ընթացքում Բուսկետսն արդեն երկու անգամ նոր պայմանագիր է կնքել։ 2013 թվականին կնքված պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019 թվականը, իսկ 2015-ի փետրվարին ֆուտբոլիստի հետ կնքված նոր պայմանագրով բարձրացվել է նրա աշխատավարձի չափը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ