«Բարսելոնան» մտադիր է գնել 2 պաշտպանի և 1 հարձակվողի

«Բարսելոնայի» մարզչական շտաբը և ղեկավարությունը մտադիր է հաջորդ մրցաշրջանից առաջ թարմացնել թիմի կազմը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն տրանսֆերների համար կստանա 50 մլն եվրո: Այդ գումարին նաև կարող է ավելանալ ֆուտբոլիստների վաճառքից ստացած գումարները: Կատալոնացիները մտադիր են ուժեղացնել թիմի պաշտպանությունը և ձեռք բերել ևս 1 հարձակվողի:

Ավելացնենք, որ Լուիս Էնրիկեն ցանկանում է տեսնել իր թիմում «Սելտայի» կիսապաշտպան Նոլիտոյին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ