«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը պաշտպանի հետ

«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր առաջարկել պաշտպան Ադրիանո Կոռեային: Ներկայիս պայմանագիրը ավարտին է մոտենում, հաղորդում է El mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստին պաշտոնապես առաջարկն արդեն արված է: Այժմ 2 շաբաթվա ընթացքում Ադրիանոն պետք է տա իր համաձայնությունը: Դրանից հետո կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ կնքվելիք պայմանագրի մանրամասները քննարկելու:

Ադրիանոն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում արդեն 7 հանդիպում է անցկացրել, իսկ հիմնական կազմում 4 անգամ է ընդգրկվել: Ի դեպ, անցյալ տարի այս պաշտպանով հետաքրքրված էր իտալական «Ռոման»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ