«Բանանցի» իսպանացի մարզիչը միացել է Հայաստանի Մ19 հավաքականին

«Բանանցի» մարզչական շտաբի անդամ իսպանացի Խոսե Միգել Մարկոս Կոստոսոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միացել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականին:

«Արդեն պաշտոնապես ես Հայաստանի Մ19 թիմի անդամ եմ որպես վերլուծաբան: Շնորհակալություն եմ հայտնում ՀՖՖ-ին և մարզիչ Արամ Ոսկանյանին, ինչպես նաև «Բանանցում» իմ գործընկերներին, քանզի առանց նրանց այս ամենը հնարավոր չէր լինի»,-գրել է մասնագետը իր ֆեյսբուքում:

Խոսե Միգել Մարկոս Կոստոսոն նախկինում աշխատել է իսպանական «Ալմերիայում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ