Այսօր ՖԻՖԱ-ն նոր նախագահ կունենա

Այսօր Ցյուրիխում տեղի կունենա ՖԻՖԱ-ի հերթական կոնգրեսը, որի ժամանակ կընտրվի նոր նախագահ:

Նախագահական ընտրություններին կմասնակցեն  5 թեկնածուներ. Հորդանանի արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, Ասիական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան,  ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը և հարավաֆրիկացի Տոկիո Սիվալեն:

Նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն փակ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերը հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից 6 տարով ՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ