«Ատլետիկոյի» պաշտպանը չի մասնակցի մադրիդյան դերբիին

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալի» հետ դերբիին, հայտնում է Marca-ն։

Սավիչը մասնակցեց ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների լիգայի խաղին ամբողջությամբ, բայց այսօր անցկացված բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա աջ ոտքի ձկնամկանի վնասվածք է ստացել։ Ապաքինման համար պահանջվելու է 2-3 շաբաթ։

Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 16 հանդիպման։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ