«Արսենալի» ֆուտբոլիստը կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ ընթացիկ մրցաշրջանում

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ:

Անգլիացին դրվագներից մեկում բախվել էր մրցակից թիմի պաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ, որի արդյունքում վնասել էր  աջ ոտքի ծնկի կապանները և նաև սրունքը:

Այսօր հայտնի կդառնա, թե որքան բաց կթողնի Չեմբերլենը: Նախնական տվյալներով անգլիացին այլևս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ընթացիկ մրցաշրջանում և ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրո 2016-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ