«Արսենալի» դեմ խաղի ժամանակ Մեսին խփեց «Բարսելոնայի» 10000-րդ գոլը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Արսենալի» դեմ խաղի ժամանակ խփեց կատալոնական ակումբի 10000-րդ գոլը պաշտոնական խաղերում:

Արգենտինացի ֆուտբոլիստը իր հաշվին դուբլ գրանցեց, իսկ նրա հարվածը 11մ դարձավ «Բարսելոնայի» համար 10000-րդ գոլ պաշտոնական խաղերում:

Այս արդյունքին հասնելու համար կատալոնացիներին պահանջվեց 4375 խաղ: Ավելացնենք, որ Մեսին համարվում է կատալոնական ակումբի գլխավոր ռմբարկուն
Նա իր հաշվին գրանցել է 441 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ