«Արսենալը» փոխարինող է գտել Արսեն Վենգերին

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է փոխարինել Արսեն Վենգերին լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է Yahoo France-ը, ներկա պահին Անրին աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ Sky Sports-ում, բայց  պատրաստ է հեռանալ այնտեղից,  եթե Վենգերը որոշի հեռանա «Արսենալից»:

Անրիին դիտարկում են որպես Վենգերի փիլիսոփայության շարունակող և ով մոտ ապագայում նա կկարողանա փոխարինել 66-ամյա մասնագետին:

Նշենք, որ Վենգերը գլխավորում է լոնդոնյան գրանդը 1996թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ