«Արսենալը» կպայքարի «Լեսթերի» առաջատարի համար

Լոնդոնի «Արսենալն» արդեն իսկ դիտարկում է այն ֆուտբոլիստներին, ովքեր առաջիկա մրցաշրջանից առաջ կուժեղացնեն թիմի կազմը, հայտնում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է պայքարել «Լեսթերի» առաջատար Ռիյադ Մահրեզի տրանսֆերի համար։

«Լեսթերի» հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019 թվականին, ինչը նշանակում է, որ նրան գնել ցանկացողը պետք է կլորիկ գումար նախապատրաստի։

«Աղվեսների» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին արդեն իսկ հայտարարել է, որ ֆուտբոլիստը կհայտնվի պահեստայինների նստարանին, եթե այս պահից սկսած մտածի այլ ակումբներ տեղափոխվելու մասին։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ