«Արսենալ» – «Բարսելոնա»՝ 0։2. Լիոնել Մեսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ մրցում էր «Բարսելոնայի» հետ։

Առաջին խաղակեսում թիմերը հավասար պայքար մղեցին, բայց երկրորդ կեսում զգացնել տվեց մեկ ֆուտբոլիստի բարձր խաղամակարդակը։

Լիոնել Մեսին նախ օգտագործեց «Բարսելոնայի» հիանալի հակագրոհը և կարիերայի ընթացքում առաջին անգամ գրավեց Պետր Չեխի դարպասը, իսկ արդեն խաղավերջում նա 11 մետրանոց վաստակեց ու անձամբ էլ իրացրեց այն։

«Արսենալ» – «Բարսելոնա»՝ 0։2
Գոլերը՝ Մեսի, 71՛, 83՛ (11մ)

http://www.dailymotion.com/video/x3tvy1l_all-goals-hd-arsenal-0-2-barcelona-23-02-2016_sport

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ