Արոնյանը 4 տուրից հետո 4-րդ տեղում է Ցյուրիխում

Հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Ցյուրիխի գերմրցաշարում, որին մասնակցում են 6 առաջատար շախմատիստներ:

Փետրվարի 14-ին Արոնյանը 3-րդ տուրի շրջանակներում ոչ ոքի է խաղացել Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ, իսկ ապա՝ 4-րդ տուրում սևերով հաղթել Ալեքսեյ Շիրովին:

4 տուրից հետո Արոնյանն ունի 1 հաղթանակ և 2 ոչ ոքի: 6 շախմատիստների շարքում հայ գրոյսմաստերը գրավում է 4-րդ հորիզոնականը:

Այսօր Արոնյանը սպիտակներով մրցելու է Խիկարու Նակամուրայի հետ, իսկ ապա երկրորդ հանդիպումն է անցկացնելու Վիշի Անանդի հետ՝ կրկին սպիտակներով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ