Արմին Ֆեն նորից հեռացվեց «Այնտրախտի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Այնտրախտը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Արմին Ֆեին։ Գլխավոր մարզչի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆեի օգնական Ռայներ Գեյերը։ Նոր գլխավոր մարզչի հարցում ակումբի ղեկավարությունը որոշում կկայացնի մոտակա օրերին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆեն աշխատել էր «Այնտրախտում» 2011-14 թվականներին, ինչից հետո հեռացվել էր պաշտոնից։ 2015 թվականի ամռանը նա նորից նշանակվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, եվ ահա երկրորդ անգամ նա հեռացվեց։

Այս պահին «Այնտրախտը» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 16-րդն է՝ 25 խաղերից հետո վաստակելով 24 միավոր։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ