Արգենտինայի նախագահ. «Եզրափակիչների համար Մարադոնան է հարմար, կիրակնօրյա խաղերի համար՝ Մեսին»

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, ով ժամանակին եղել է նաև «Բոկա Խունիորսի» նախագահը, զուգահեռներ է անցկացրել երկու լեգենդար արգենտինացիների՝ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսիի միջև:

«Եզրափակիչ խաղի համար ես կնախընտրեի Մարադոնային, իսկ ամեն կիրակի խաղալու համար՝ Մեսիին»,-ասել է Մակրին:

Նշենք, որ Լիոնել Մեսին համագործակցում է Մակրիի հետ և լինելու է Երիտասարդական Օլիմպիական խաղերի դեսպանը, որը տեղի է ունենալու 2018թ. Բուենոս Այրեսում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ